Հայաստանի ազգային պատկերասրահում մայիսի 10-ին կբացվի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հետմահու առաջին ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացնում են ազգային պատկերասրահի մամուլի ծառայությունից` «Ներհայեցում» խորագիրը կրող ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում առավել ըդգրկուն և ամբողջական ներկայացնել գեղանկարչի ստեղծագործական ուղին` ներառելով հեղինակային աշխատանքներ ստեղծագործական տարբեր` այսպես կոչված եգիպտական-սովետական-անկախության շրջափուլերից:
Միջոցառման ամբողջականությանն են նպաստում ՀԱՊ հավաքածուի և ընտանիքի սեփականություն հանդիսացող գեղանկարչական, գրաֆիկական և վերջին շրջանի քանդակային աշխատանքների համատեղ ցուցադրությունը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 10-ը: